Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը լուծեց տարածքային ամբողջականության հարցը, ո՞ւր մնաց ԼՂ կարգավիճակի հարցը

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը լուծեց տարածքային ամբողջականության հարցը, ո՞ւր մնաց ԼՂ կարգավիճակի հարցը
11.12.2020 | 20:46

Արցախի միջանկյալ և վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցն առկա է եղել աշխատանքային բոլոր փաստաթղթերում՝ և մինչև Կազանյան բանակցությունները, և դրանցից հետո, քննարկման ժամանակ ասել է նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Պետք է հասկանալ, որ Կազանյան բանակցություններից հրաժարվել է ոչ թե Հայաստանն, այլ՝ Ադրբեջանը», - հիշեցրեց նա:


Անդրադառնալով ԼՂ վերջնական կարագվիճակի հարցին՝ Նալբանդյանը շեշտեց, որ այժմ, երբ պատերազմ է տեղի ունեցել, և Ադրբեջանից տեսակետներ են հնչում, որ ոչ մի կարգավիճակ էլ չի կարող լիել, հարցը շարունակում է գոյություն ունենալ: Նա շեշտեց՝ Ադրբեջանը պատերազմի հետևանքով որոշեց երեք սկզբունքներից առաջինի՝ տարածքային ամբողջականության հարցը, բայց այդ դեպքում ո՞ւր մնաց ԼՂ կարգավիճակի հարցը: Նալբանդյանի խոսքով՝ այլ պատմություն է ուժի սպառնալիքի կիրառումը, որին ականատես եղանք երեկ Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ:

Դիտվել է՝ 2310

Մեկնաբանություններ